Ո՞վ է հիշում գողտրիկ երեկոն, երբ Բաղրամյանից Աշոտյանին աշոտյան արեցինք, ու նրա հետ էր Ֆարմանյանը. Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Ֆարմանյանի գրառումներին:

Դրանցից մեկում Ֆարմանյանը գրել է, թե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախկինում «անխնամ, անլվա, աղքատ ու գեշ» են եղել, ու այդ մասին ոչ ոք չի հիշում: Մյուսում՝ նշել, թե ՔՊ պատգամավորները «Վաթսափով նամակ են ստացել Փաշինյանից ու կնոջից իրենց գովերգելու մասին»:

«Հիմա ո՞վ է հիշում 2015 թ. հուլիսյան այն գողտրիկ երեկոն, երբ Էլեկտրիկ Երևան շարժման շրջանակներում Բաղրամյան պողոտայից Աշոտյանին աշոտյան արեցինք: Ո՞վ է հիշում, որ Աշոտյանի հետ էր նաև Ֆարմանյանը, ու եթե Ֆարմանյանը լիներ մենակ, հիմա որոշ մարդկանց աշոտյան անելու փոխարեն ֆարմանյան անելիս պետք է լինեինք:

Ֆարմանյանը պիտի մինչև կյանքի վերջ Աշոտյանին մաղարիչ անի:

Սպասեք: Նոր սմս ստացա…

Հ.Գ. մոռացա ավելացնել․ ու սա Ամերիկյան համալսարանի դասախոս ա»,- գրել է Ջուլհակյանը:

Հիշեցնենք՝ ի պատասխան այս գրառումների՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր և Նիկոլ Փաշինյանի մինչհեղափոխական կյանքից: Ավելին՝ դրանցից մեկը դրել որպես էջի գլխավոր նկար, մյուսը՝ հետնանկար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031