Ավտոբուսների վթարի հետեւանքով կան թեթեւ մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել քիչ առաջ ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վերաբերյալ։

«Դեռևս չպարզված հանգամանքներում՝ ժամը 21:30-ի սահմաններում, Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները։

Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,– գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031