Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝
5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ներառյալ:

Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031