Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «Ազատության» հրապարակմանը

«Ազատություն» ռադիոկայանը X-ի իր էջում հոլովակ է տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին` «Իրանը վախենում է դրանից, Թուրքիան երազում է դրա մասին, ԱՄՆ-ն ուզում է դրա մի մասը. Բարի գալուստ Զանգեզուր» վերնագրով:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին տարածել է այդ գրառումը և կից գրել. «Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031