Սանկտ Պետերբուրգում կայանալիք գլխավոր ռազմածովային շքերթը չեղարկվել է

Գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում 2025 թվականին չի կայանա, հայտնել է քաղաքային տրանսպորտի կոմիտեն։

«Նավատորմի օրվա տոնակատարությանը նվիրված միջոցառումները Սանկտ Պետերբուրգի ջրերում հուլիսի 27-ին չեն անցկացվի։ Հրավառությունը, գլխավոր ռազմածովային շքերթը, ինչպես նաև առագաստանավային, թիավարող և մոտորանավակների ու ջրային մոտոցիկլետների շարասյուների երթը չեղարկվել են», — ասվում է հայտարարության մեջ։

2017 թվականից ի վեր գլխավոր ռազմածովային շքերթը ամեն տարի անցկացվում է Սանկտ Պետերբուրգում՝ հուլիսի վերջին կիրակի օրը՝ Ռազմածովային ուժերի օրը, նախագահ Պուտինի հրամանագրի համաձայն։ Այս տարի շքերթը չեղարկվել է առաջին անգամ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր։

«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930