ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանն ազատ է արձակվել

ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով:

Դատախազությունը ամենայն հավանականությամբ կբողոքարկի որոշումը: Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ: Հհանցանք կատարած անձինք ձերբակալվել, ապա կալանավորվել էին, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել էր հափշտակված 590 հազար ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578 հազար 800 ԱՄՆ դոլարը։ Գումարի մյուս մասը որոշ ժամանակ անց ևս կասկածյալները վերականգնել են:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031