Ալեն Սիմոնյանը 2018 թվին ասում էր՝ էս ինչ լավ բան ենք անում, հիմա մեր ձայնը լսող չկա. ակցիայի մասնակից

Եթե մեզ ասում են, որ Աբովյան փողոցի հատվածում խանգարում ենք երեւեկությանը, մենք առաջվա պես կարող ենք կանգնել Հանրապետության հրապարակում, որտեղ ոչ մի երթեւեկության չենք խանգարում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեցին հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականանցող վարորդները, որոնք հիմնականում տուրիստներին վարորդի ծառայություններ են մատուցում։

Նշենք, որ քաղաքապետարանի որոշմամբ արգելվել է մեքենաների կայանումը Հյուսիսային խողոտա–Աբովյան խաչմերուկից մինչեւ հանրապետության հրապարակ ընկած հատվածում։

«Եթե իրենց առաջարկով պետք է գնանք քաղաքում ինչ–որ մի տեղ կանգնենք, այդտեղ տուրիզմը չի աշխատում, տուրիստ չի գալիս։ Այնպիսի տեղ են հատկացնում, որ դա պարզապես քեզ ճանապարհ դնելու ձեւ է։ Տուրիզմի ոլորտը մենք ենք զարգացրել։ Դաժե էն ժամանակ 2018–ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հպարտ էր, որ մենք էդ ամեն ինչը կազմակերպել ենք, ինքն էլ մեզ ասաց՝ ինչ լավ բան եք մտածել։

Ինչ–որ ժամանակ ռեկլամների չափերի հետ կապված իրենք մեզ անհանգստացրեցին, մենք գնացինք, ռեկլամի չափսերի մասով մուծումներ արեցինք, իրենց ուզածը կազմակերպեցինք։ Իրենք էլ եկան, տեսան, որ ամեն ինչ նորմալ է։

Հիմա թող մեզ մի հատ տեղ տան, աշխատենք։ Հիմա նույն տեղում կանգնում ենք, ակտեր են գալիս։ Մեզ ոչ լսել են, ոչ մեզ հետ հանդիպել են։ Հիմա ուզում ենք, որ մեզ լսեն»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեը։

Նա հավելեց, որ ստացվում է այնպես, որ այնտեղ, որտեղ տուրիստ կա, այդտեղ իրենց արգելում են կայանել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031