Արդյոք ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը գնացել էր ՀԷՑ՝ ընկերության բաժնետոմսերի շուրջ բանակցելու․ ընկերության մեկնաբանությունը

Այսօր ArmLur.am-ը գրել էր, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ է կանչել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին և նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Հիշեցնենք, Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ՝ Արամ Զավենի Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը այս պահին միակ կուսակցությունն է, որ Երևանի քաղաքապետարանում կուալիցիոն սկզբունքով համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այսինքն իշխանամետ կուսակցության փեսան է։ Այլ կերպ ասած ՀԷՑ-ը բարերարից խլում են, որպեսզի տան ՔՊ-ի և«Հանրապետության փեսա» Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Tert.am-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց ընկերության փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանի հետ, ով մեր ճշտող հարցին տվեց հետևյալ մեկնաբանությունը․

«Իր անձնական այցերի մասին մենք չենք կարող մեկնաբանել, բայց եթե որևէ նորություն լինի, կտեղակացնենք»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031