ՀԷՑ-ը բարերարից խլում են, որ տան ՔՊ-ի և «Հանրապետության փեսա» Գրիգոր Տեր-Ղազարյանի՞ն. Armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով, Ռոմանոս Պետրոսյանն այսօր ՀԷՑ է կանչել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին և նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Հիշեցնենք, Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ՝ Արամ Զավենի Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը այս պահին միակ կուսակցությունն է, որ Երևանի քաղաքապետարանում կուալիցիոն սկզբունքով համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այսինքն իշխանամետ կուսակցության փեսան է։

Այլ կերպ ասած ՀԷՑ-ը բարերարից խլում են, որպեսզի տան ՔՊ-ի և«Հանրապետության փեսա» Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031