Մենք ոմանց նման թքած չունենք ՀԷՑ-ի վրա, գնալու ենք սպառողների իրավունքների պաշտպանության ճանապարհով. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի նկատառմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ակամայից ընդունում է, որ Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում՝ ասելով՝ պետք է թուլացնել քաղաքական լարվածությունը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հանրությունը պետք է պատրաստ լինի Էջմիածնի հրապարակում հավաքվելու՝ պատգամավորը հակադարձում է ընդդիմախոսների այն պնդումներին, թե այնտեղ արյուն կթափվի:

Վերջինս ընդգծում է՝ վարչապետը շեշտել է՝ «կհավաքվենք հավատքով»: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն այս նախադասությունը վերծանել, վերծանել, վերջում դարձրել են արշավ և արյունահեղություն Մայր Աթոռի դեմ:

«Թե ինչից են պաշտպանում Մայր Աթոռը, մարդ չի հասկանում: Ամեն ինչ ուռճացնում են, վերջում ոչինչ չի լինում, ասում են՝ պաշտպանեցինք Մայր Աթոռը»,- նկատում է նա:

Մինասյանը հերքում է այն խոսակցությունները, թե Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող նոր ուժը մտավախություններ է առաջացրել իշխանության շրջանում: Նա այս ուժին և նախկին իշխանության ներկայացուցիչներին նույն գծի մեջ է տեսնում:

Խոսելով ՀԷՑ-ի մասին՝ իշխող ուժի անդամն ասում է՝ սա ազգային անվտանգությանը սպառնացող ոլորտ է, և պետությունը չի կարող անտարբեր մնալ, ոմանց նման թքած ունենալ. «Կառավարությունը կգնա սպառողների իրավունքների պաշտպանության ճանապարհով»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031