Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջը Ծաղկաձորից տեղափոխվում է Հրազդան. պատճառը հայտնի է

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 550 հասցեում գտնվող պետական անշարժ գույքը տրամադրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջ» ՊՈԱԿ-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքն, որը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված էր «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հետ է վերցվել և նվիրաբերվել է համայնքին։

Միաժամանակ համայնքը առաջարկել է Քոլեջի բազան հանձնել Ծաղկաձորի համայնքին պայմանով, որ Քոլեջին կտրամադրվի Ծաղկաձորում գործող մեկ այլ կառույց՝ համապատասխան տարածքով, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ուսումնամարզական հավաքներ և կազմակերպել ամառային ճամբարներ:

Ըստ այդմ, Հրաղդան քաղաքում գտնվող անշարժ գույքը որոշվել է անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել քոլեջին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031