Փաշինյանը ՌԴ է մեկնել. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 40 հարց է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։

Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցել մեկնել է Ռուսաստան։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Գարրի Գարիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Բագրատ Վահեի Մովսիսյանին, Գոռ Արտուրի Հովհաննիսյանին, Կարեն Արթուրի Մաստոյանին, Վարազդատ Արտեմի Ստեփանյանին, Դավիթ Գարիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքվող Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

«Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահելու մասին և այլ հարցեր։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031