Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը․Կարապետյանը՝ Կառավարությանը

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառման տակ արձագանքել է ՀՀ կառավարության՝ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի ՀԷՑ-ի գործով կայացրած վճռի վերաբերյալ հայտարարությանը։

«Կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեիք ներկայացնելու Ձեր դիրքորոշումը դատարանին, սակայն այն ճանաչվել է ոչ հիմնավոր։ Ուստի առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը»,- գրել է Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում։

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Սրան արձագանքել է ՀՀ կառավարությունը՝ նշելով. «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, · հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, · ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը: Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031