Ստամբուլում հեշտ բանակցություններ չեն սպասվում․ Պեսկով

Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը հեշտ չի լինի, դա «շատ բարդ խոսակցություն» կլինի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս հնարավոր չէ խոսել այդ մասին (ՌԴ-ի կողմից բանակցությունների ակնկալվող արդյունքների մասին), պետք է տեսնել, թե ինչպես են ընթանում [բանակցությունները]։ Բնականաբար, ոչ ոք նման «հեշտ ճանապարհ» չի ակնկալում։ Բնականաբար, դա շատ բարդ խոսակցություն կլինի։ [Հուշագրերի] նախագծերը բացարձակապես հակադիր են», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930