Ռոմանոսը դուրս է գալու ՀԷՑ-ից. Կոչուբաև

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը շատ կենցաղային լեզվով ասած պարտավորեցրեց ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի պետականացումից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժային դատարանի որոշմանը։

«Ռոմանոսը դուրս է գալու ՀԷՑ-ից. կարծում եմ մեկնաբանութնունները ավելորդ են, զուտ հիշենք Վինի Պուխի էշին»,– հավելել է նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում։

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031