Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել ցմահ դատապարտված 125 անձանց․ AL Hadath

Դոհայում Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում, որի ժամանակ Իսրայելը պաղեստինյան Համաս շարժմանը առաջարկել է ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների։ Այս հայտարարությունը տարածել է «Al Hadath» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական կողմը պատրաստակամություն է հայտնել բանտերից ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների, որը պետք է տեղի ունենա Գազայում պահվող պատանդների հետ փոխանակման շրջանակում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ, իր տեղեկություններով, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը «հաղթահարել են տարաձայնությունների մեծ մասը»։

Բանակցությունների մասնակիցները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս հրապարակումը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031