Brent տեսակի նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68,91 դոլարի

Նավթի գները չորեքշաբթի առավոտյան չափավոր աճում են երեք օր շարունակված նվազումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,32 դոլարով (0,47%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68,91 դոլարի։ Երեքշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է 0,62 դոլարով (0,9%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 68,59 դոլար։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,29 դոլարով (0,44%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 65,6 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը էժանացել է 0,64 դոլարով (1%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65,31 դոլար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031