Էս կիսագողական տեր հոպարն ասում է, որ ինքն այդ Աստծո ծառան է այս աշխարհում. կարո՞ղ է նման բան լինել. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի հայտարարություններին: Վերջինս, հիշեցնենք, հրաժարվել էր մկրտություն իրականացնել պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ։

«Եկեք մի պահ պատկերացնենք Աստծուն. ամենագետ, ամենազոր, գերագույն բանականություն, կատարյալ էություն, անսկիզբ, անվախճան, մի խոսքով` բոլոր հնարավոր աշխարհները պարփակող բովանդակություն։

Հիմա էս կիսագողական տեր հոպարն ասում է, որ ինքը այդ Աստծո ծառան է այս աշխարհում։ Կարո՞ղ է նման բան լինել։ Կարող է արդյո՞ք ոչ թե գերագույն, այլ թեկուզ մեզանից մեկ աստիճան բարձր գտնվող բանականության ներկայացուցիչը այսպիսին լինել»,- գրել է Եղոյանն ու հրապարակել Սեբեոս քահանայի ելույթը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031