Լևո՛ն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր. Արեն Մկրտչյանը՝ Տեր Պետրոսյանին

ՔՊ-ական Արեն Մկրտչյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Լևո՛ն Տեր-Պետրոսյան, քո աջակիցների մի հզոր հանրահավաք էլ 2008-ի մարտի 1-ին էր կազմակերպվել։ Հանրահավաք, որի մասնակիցներին դու մենակ թողեցիր կրակահերթերի տակ ու գնացիր տուն` տնային կալանքի: Տնային կալանքից օրենքով կարող էիր հրաժարվել` քո ստորագրությամբ։ Համակիրներդ ասում էին` բա նախագահի անվտանգությու՞նը։ Ես էլ ասում եմ` բա Երևանի կենտրոնում ասֆալտին սառչող 10 դիա՞կը։

Դու ես չէ՞ ասել` ամենավատ իշխանությունը որոշումներ չկայացնող իշխանությունն է։ Բա ինչու՞ 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական տվեցիր և ասացիր. «Պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»: Բա որոշում կայացնեիր հրաժարականի փոխարեն, որոշեիր, որ իմ սերնդի գլխին պատերազմ ժառանգություն թողնելու փոխարեն խաղաղություն և արժանապատիվ հաշտություն ես թողնելու։

Իսկ կարո՞ղ ա դա անելու համար թիկունքիդ աջակիցների մի հզոր հանրահավաք էր պետք։ Իսկ կարո՞ղ ա դա չունեիր, քանի որ լեգիտիմ չէիր, քանի որ կեղծվել էր 1996-ի նախագահական ընտրությունը` երկրի հիմնաքարը դնելով ծուռ։

Լևո՛ն, Նիկոլ Փաշինյանն իմ ու ինձ պես շատերի կյանքի պայքարն առաջնորդել է դեպի հաղթանակ 2018-ին` նժարին դնելով իրեն, իր ընտանիքը` չփախչելով տուն։ Նիկոլ Փաշինյանը քո ու Ղարաբաղից բերած քո երկու նվերների ժառանգություն թողած պարտված պատերազմից հետո հրաժարական է տվել ու վերընտրվել` անգամ այդ պայմաններում չկեղծելով ընտրությունները։

Լևո՛ն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր…»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031