Զելենսկին հայտարարել է գերիների փոխանակման ևս մի քանի փուլի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է գերիների փոխանակման մի քանի նոր փուլերի մասին։

«Ստամբուլում կայացած երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների շրջանակում սպասվում են փոխանակումների մի քանի փուլեր։ Միևնույն ժամանակ շարունակում ենք այլ գործողություններ մեր քաղաքացիների՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիականների ազատման ուղղությամբ։ Այս աշխատանքը համակարգում է Ուկրաինայի ԱԽ քարտուղարը, ներգրավված են բոլոր անհրաժեշտ կառույցներն ու ուժերը», — գրել է նա իր Տելեգրամ ալիքում։

Նախորդ գերիների փոխանակումը տեղի է ունեցել հուլիսի սկզբին։ Ռուսաստանին և Ուկրաինային միջև նոր բանակցությունները Ստամբուլում, ենթադրաբար, կանցկացվեն չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031