Իրանի խորհրդարանի Արդաբիլից պատգամավոր և Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սուդեյֆ Բադրին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումն անհնար է՝ առանց Իրանի ռազմավարական շահերի և դերի հաշվառման։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։
Վերջերս միջանցքի վերաբերյալ հնչում են ոչ պրոֆեսիոնալ և անիրատեսական հայտարարություններ, սակայն նման նախագծերը չեն կարող անցնել իրականացման փուլ՝ առանց շահագրգիռ կողմերի, հատկապես Իրանի հետ համաձայնեցման։
Սպառնալիքների և ճնշման լեզուն չի կարող ապահովել տարածաշրջանի կայուն զարգացումը։ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ձգտեն համատեղ շահերի՝ Իրանի մասնակցությամբ։
Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի անվտանգությունը երաշխավորելու ունակ միակ երկիրը Իրանն է։
Մենք մտադիր չենք կողմնակի հարցեր առաջ քաշել, սակայն շեշտում ենք՝ տարածաշրջանում ոչ մի տարանցիկ երթուղի, ներառյալ Զանգեզուրի միջանցքը, չի կարող իրականացվել և կայուն լինել՝ առանց Իրանի զգայուն ու կարևոր շահերը հաշվի առնելու։