Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

Հնդկաստանն այս աշնանը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքից դուրս կբերի խորհրդային արտադրության գերձայնային ռազմաճակատային ՄիԳ-21 կործանիչներ, որոնք ծառայել են երկրին ավելի քան 60 տարի։ Ինչպես հայտնում է The Economic Times թերթը, այս ինքնաթիռներին հրաժեշտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում։

«Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար կապված չի եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը. երկրի Ռազմաօդային ուժերի 93-ամյա պատմության ճիշտ երկու երրորդն անխզելիորեն կապված է այս ինքնաթիռի հետ։ Այն մասնակցել է բոլոր մարտական գործողություններին՝ սկսած 1965 թվականից մինչև «Սինդուր» օպերացիան և այս կամ այն ձևով ազդել է գործնականում յուրաքանչյուր ներկայիս հնդիկ կործանիչ օդաչուի կարիերայի վրա։ Կասկած չկա, որ սա հուզական հրաժեշտ կլինի հնդկական երկնքի լեգենդի հետ», — թերթին ասել է ավիացիոն փորձագետ Անգադ Սինգհը։

Աղբյուրները հայտնել են, որ հրաժեշտի արարողությանը կմասնակցեն ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ղեկավարությունը և վետերաններ, ովքեր երկար տարիներ կապված են եղել ավիացիայի հետ։ Միջոցառումը նշելու համար նախատեսված են օդային ցուցադրություններ և ցուցահանդեսներ։

Հնդկաստանը այն եզակի երկրներից է, որտեղ մինչ օրս շարունակվում է ՄիԳ-21 կործանիչների շահագործումը, որոնք աշխարհում համարվում էին ամենատարածվածը։ Դրանց մատակարարումները Հնդկական ենթամայրցամաք սկսել է ԽՍՀՄ-ը՝ 1963 թվականի հունվարին։ Անցած ժամանակահատվածում հնդկական ռազմական ավիացիան ստացել է 946 ՄիԳ-21 կործանիչներ տարբեր ձևափոխություններով, որոնց մի մասը կառուցվել է խորհրդային լիցենզիայով հնդկական ձեռնարկություններում։

Հնդկական ռազմաօդային ուժերի հիմքը ներկայումս կազմում են Սու-30ՄԿԻ և ՄիԳ-29 կործանիչները։ Ի սկզբանե ենթադրվում է, որ ՄիԳ-21-ի վերջին մի քանի էսկադրիլիաները կփոխարինվեն հնդկական թեթև մարտական ինքնաթիռներով (LCA Mk1A), սակայն տեղական արտադրության կործանիչների մատակարարումները տարիներ շարունակ ձգձգվում են։ 2022 թվականին Հնդկաստանը ձեռք է բերել 36 ֆրանսիական բազմաֆունկցիոնալ Rafale կործանիչներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031