Հայկական ֆերոմոլիբդենի արտահանումը կրճատվել է. ԶՊՄԿ-ն մեծ քանակի չմշակված հումք է արտահանում. Hetq.am

Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել են։ Դրա փոխարեն երկիրը սկսել է ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով։ Գրում է Հետքը:

Հումքի գլխավոր մատակարարն ու արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Կոմբինատից հումք չստանալու պատճառով ֆերոմոլիբդենի հիմնական արտադրողներից «Մաքուր երկաթի գործարանը» հայտնվեց ճգնաժամում։ Մյուս արտադրողը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը, 2024-ին շարունակել է աշխատել։

«Հետք»-ը փորձել է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այս շուկայում։

Հայաստանը սկսել է ավելի շատ մոլիբդենի խտանյութ արտահանել, քան ֆերոմոլիբդեն

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 4.5 հազար տոննա ֆերոմոլիբդեն, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 42%-ով։ Արտադրությունը կրճատվել է նաև այս տարի:

Մինչև 2020 թվականը Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի խտանյութը մեծ մասամբ վերամշակվել է և արտահանվել ֆերոմոլիբդենի տեսքով։

Նշված տարվանից տեսանելի ավելացել են մոլիբդենի արդյունահանման ծավալները, սակայն դրանք ոչ թե ամբողջությամբ վերամշակվում են, այլ մի մեծ քանակ արտահանվում է որպես խտանյութ։ Դեռևս այդ ժամանակ քննարկվում էր, որ թեև Հայաստանում ֆերոմոլիբդեն արտադրող գործարաններն աշխատում են ամբողջ հզորությամբ, սակայն չեն կարողանում արդյունահանված ամբողջ խտանյութը վերամշակել։

Սակայն, 2022 թվականից հետո ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը կրճատվում են։ Արդյունքում, այսօր Հայաստանն ավելի շատ անմշակ մոլիբդենի հումք է արտահանում, քան ֆերոմոլիբդեն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031