Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։

Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։

Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031