Սպերցյանը պատասխանել է ՊՍԺ կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ կապված իր հնարավոր տեղափոխության հետ ՊՍԺ կամ «Ժիրոնա»։

«Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին՝ ես արդեն պատասխանել եմ այս հարցին։ Երբ լինեն կոնկրետ մանրամասներ, այդ ժամանակ կխոսենք»,- նշել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ եթե լիներ ընտրության հնարավորություն, ո՞ր տարբերակը կընտրեր՝ Ֆրանսիան, թե՞ Իսպանիան։

Սպերցյանը պատասխանել է․ «Եկեք հիմա դա չանենք»։

Ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Կրասնոդարը» բանակցություններ է սկսել «Ժիրոնայի» հետ, և Սպերցյանը համաձայնություն է տվել հնարավոր տրանսֆերին։ Նշվում էր նաև, որ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված է եղել նաև ՊՍԺ-ն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031