Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր է կայանա սեպտեմբերին՝ Պեկինում, Ճապոնիայի միլիտարիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։ Սակայն այս պահի դրությամբ որևէ նշան չկա, որ ԱՄՆ նախագահը ծրագրում է այցելություն Չինաստան, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք մեկնել Պեկին,- ասել է Պեսկովը։- Այն իսկապես պետության ղեկավարի օրակարգում է։ Բայց մենք չենք լսել, որ նախագահ Թրամփը նույնպես պատրաստվի այցին»։
«Եթե այնպես լինի, որ նա հայտնվի այնտեղ, ապա չի կարելի բացառել նաև, որ կբարձրացվի հանդիպում անցկացնելու նպատակահարմարության հարցը», — եզրափակել է նա։
Բրիտանական The Times թերթը հանդես է եկել հայտարարությամբ, թե իբր սեպտեմբերին Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ հնարավոր է երեք հաղթող երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։ Դմիտրի Պեսկովը, խոսելով TASS-ի հետ և նշել է, որ Կրեմլն այս պահին տեղեկատվություն չունի նման հանդիպման հնարավորության վերաբերյալ։