Փաշինյանին ներսում աղմուկ է պետք, որ դրսից հնչող ձայները խլանան, որովհետեւ դրսում թույլ է, խոցելի. իրավապաշտպան

Փաշինյանի՝ եկեղեցու վրա հարձակում ծրագրելու-կազմակերպելու մասին գրառումը ներհայաստանյան/ներհայկական տիրույթում Ալիեւի նվաստացուցիչ հայտարարությունների առաջացրած աղմուկը այլ աղմուկով խլացնելու նպատակով է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Նրան ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան, որովհետեւ դրսում թույլ է, խոցելի է։ Ներսի բարձր աղմուկով դրսի իր թուլությունն ու խոցելիությունն է սքողել փորձում։

Այս համատեքստում ափսոս է, իհարկե, շատ ափսոս է Հայաստանը։

Մեղք են նաեւ, շատ մեղք ենայն միամիտները, ովքերիրենք իրենց հավատացրելեն, թե Փաշինյանըեկեղեցին մաքրելու խնդիրունի ու նրաաջակիցն են դարձել։

Բոլոր հարցերը լուծել, ավարտել են, եկեղեցու մաքրագործումն էմնացել, որով պետքէ զբաղվեն իշխանությունները՝թիկունքում սեփական պրոպագանդիստների, զոմբիացված հետեւորդների ուինքնախաբված միամիտներիաջակցությունն ունենալով»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728