Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնում այցելուներից մեկը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը հայտնի ինստալյացիայի մաս էր: Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուն վրդովված էր, որ սովորական բանակը համարվում է արվեստի գործ և վաճառվել է միլիոնավոր դոլարներով, գրում է Bild-ը՝ հիշեցնելով, որ արվեստագետ Մաուրիցիո Կատելանի այս ինստալյացիան նախկինում վաճառվել էր 6.2 միլիոն դոլարով:
Ի նշան բողոքի՝ նա պատից պոկել է բանանը և կերել: Անվտանգության աշխատակիցները չեն հասցրել միջամտել: Դեպքը տեղի է ունեցել Պոմպիդու կենտրոնում «Անվերջ կիրակի» ցուցահանդեսի ժամանակ:
Ինքը՝ Կատելանը հանգիստ է ընդունել միջադեպը։ Հրահանգների համաձայն՝ բանանը և կպչուն ժապավենը պետք է փոխվեն յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ «արվեստի գործը» ուտում են: