Skip to main content

ՊՆ-ն հաստատում է՝ 37-ամյա զինծառայող է մահացել

Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել։
«Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։
Ըստ «Հրապարակ»-ի՝ զինծառայողն ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Նա ամուսնացած էր, կինը հղի է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31