ՄԼՍ․ Մեսսին 5-րդ անգամ ճանաչվեց տուրի լավագույն խաղացող

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում 5-րդ անգամ ճանաչվեց տուրի լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Ինտեր Մայամին» 5:1 հաշվով հաղթել էր «Նյու Յորք Ռեդ Բուլզին», Մեսսին դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 18 հանդիպման, խփել է նույնքան գոլ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031