Մայիսի 28-ին դուք կտեսնեք բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ և բոլորովին նոր բանակ. վարչապետ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Շիրակի մարզում:

Քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը խոսել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասվող մեծ զորահանդեսի մասին:

«Զորահանդեսին դուք տեսնելու եք բոլորովին նոր բանակ, սպառազինության մի ստվար հատվածն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ քաղաքացիները զորահանդեսի ժամանակ կտեսնեն բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031