Skip to main content

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ քաղաքացիներին հորդորելով զգոն լինել և չվստահել կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին։

ՆԳՆ ոստիկանությունը, մասնավորապես, նշում է, որ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։

«Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31