Skip to main content

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը հուլիսի 20-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ոստիկանության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։ Հանգամանքները պարզվում են։ 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031