Skip to main content

Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գուրջանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ:

Դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:

Նշվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակելու համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մեկ այլ հաղորդագրությամբ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է շրջանում Վրաստանի կառավարության պետական լիազոր ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեի հետ:

Նշվում է, որ քննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031