Skip to main content

«Մեր հեռահար պատժամիջոցները աշխատել են նաև 1350 կմ հեռավորության վրա». Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հուլիսի 24-ին հարվածել են ռուսական կարևոր ռազմական ձեռնարկություններից մեկին Կիրովում: Բացի դրանից, «հեռահար պատժամիջոցները» հասել են գրեթե 1350 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթային օբյեկտին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

Նա նշել է, որ ձեռնարկությունը մատակարարում է բաղադրիչներ թշնամու ավիացիոն և հրթիռային համակարգերի համար, որոնք, մասնավորապես, օգտագործվում են Ուկրաինայի դեմ զանգվածային հարվածների ժամանակ։ Ուկրաինայի նախագահը հարվածը անվանել է «բացարձակապես արդարացի պատասխան»։

«Մեր հեռահար պատժամիջոցները աշխել են նաև գրեթե 1350 կմ հեռավորության վրա՝ նավթային օբյեկտին հարվածելիս։ Եղել են նաև այլ հարվածներ։ Կարևոր է, որ գործողությունը ընթանում է նաև ռուսական լոգիստիկայի դեմ, որը օկուպանտի բանակին մատակարարում է դրոնների բաղադրիչներ, նավիգացիոն սարքավորումներ, հանդերձանք»,- ընդգծել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031