Skip to main content

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի պնդումներին, թե ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում:

«Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար:

Ցեղասպանության հուշահամալիրն էլ ձեզ համար կրկեսի արենան չէ, որ օգտագործեք ձեր ճղճիմ քաղաքական նպատակների համար. ձեր կրկեսային ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է։

Հուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին՝ էս ամենի մեջ քեզ ներքաշելու համար»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31