Skip to main content

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին․ տեսանյութ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։

«7-ի փոխարեն այստեղ ձևավորվել է 10 խումբ:

Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել ավելի քան 250 երեխաների համար:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:

Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով», — նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31