Skip to main content

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Այս պահին ակտիվ շինարարություն է կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհի վրա. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31