Skip to main content

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Սյունիքի մարզ ա՛խատանքային այցի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Մեղրի համայնք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկվել են համայնքում մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին: 

Անահիտ Մանասյանը նշել է, որ Մեղրի կատարած իր նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասն արդեն իսկ ստացել է լուծում։ Այս այցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ևս կկատարվի հետևողական աշխատանք:Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930