Skip to main content

Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 40 մարդ, վնաս է կրել 650 հազարը։ Այդ մասին հայտնել է նահանգի աղետների հետևանքների վերացման վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեկ օրվա ընթացքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ, ինչի հետևանքով այս տարվա տարերքի զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի: Ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 653,100 մարդ 11 շրջաններում»,- նշել է վարչությունը։
«Բոլոր ծառայություններն աշխատում են տեղում՝ արձագանքելով հարևան լեռնային շրջանների հորդառատ անձրևների և չափազանց շատ տեղումների պատճառով առաջացած աննախադեպ ջրհեղեղային իրավիճակին։ Իրականացվում են օգնության տրամադրման աշխատանքներ. բնակչությանը բաժանում են սննդամթերք, խմելու ջուր, դեղորայք և հիգիենայի պարագաներ, իսկ տուժած շրջաններում շարունակվում են փրկարարական գործողությունները»,- հայտնել են նահանգի նախարարի գրասենյակից։
Դժվարամատչելի շրջաններում արտաքին աշխարհից կտրված մարդկանց առաջին անհրաժեշտության առարկաներ հասցնելու համար ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր։ 10 շրջաններում բացվել է ժամանակավոր տեղակայման և օգնության տրամադրման 487 ճամբար, որոնցում ապաստանել են տարհանված 24,418 բնակիչներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031