Skip to main content

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։
Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի մասին և շեշտել կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման և, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունը, որոնք մինչ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել ռազմավարական պարտություն։
Լավրովը վերստին հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և հավատարմությունն այն առաջարկներին, որոնք առաջ էր քաշել ամերիկյան կողմը Անկորիջում Պուտինի և Թրամփի հանդիպմանը, և որոնց համաձայնություն էր տվել Ռուսաստանի առաջնորդը։

Շոշափվել են տարածաշրջանային և միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։
Լավրովը և Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» ՊԿ-ի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերսկսումը, ինչպես նաև հանդես են եկել միջխորհրդարանական փոխանակությունների և մշակույթի ոլորտում կապերի զարգացման օգտին:
Ուշադրություն է դարձվել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության պայմանների կարգավորմանը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների շարունակման շուրջ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների աշխատանքին երկու երկրների մասնակցության շրջանակներում:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31