Skip to main content

Ֆրանսիան ԵՄ 1-ին երկիրն է, որ արգելել է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցցանցերից. Նախաձեռնությունը Մակրոնինն է

Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքը, որը նախատեսում է սոցցանցերից օգտվելու արգելք 15 տարեկանից փոքր երեխաների համար։ Ֆրանսիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ կհայտնվի նման սահմանափակում։

Խորհրդարանի երկու պալատներն էլ՝ Սենատը և Ազգային ժողովը, հուլիսի 21-ին հավանության են արժանացրել օրենքը։ Այժմ այն ​​պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը և առաջ է քաշել այդ նախաձեռնությունը, ինչպես նաև պետք է հաստատի երկրի Սահմանադրական խորհուրդը։

Արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից երեխաների կամ դեռահասների նոր օգտահաշիվների համար։ 15 տարեկանից փոքր օգտատերերի արդեն իսկ գոյություն ունեցող պրոֆիլները պետք է փակվեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031