Skip to main content

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։
Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։
Գնահատելի է այն կառուցողական դերը, որն այսօր ունի Եգիպտոսը՝ Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում տևական խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև հետագա բարգավաճման հնարավորությունների ստեղծման գործում։

Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին համատեղ աշխատանքի միջոցով մեզ կհաջողվի համապատասխանեցնել մեր պետությունների տնտեսական հարաբերություններն առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031