Skip to main content

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

Նշվում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։

Նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31