Skip to main content

Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում՝ ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ամփոփվել են Սյունիքի մարզին վերաբերելի՝ մարդու իրավունքներին առնչվող հավաքված խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

«Մասնավորապես՝ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող և մի շարք այլ հարցեր ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել համապատասխան հանձնարարականներ։

Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։

Ավելին՝ Սյունիքի մարզ կատարած նախորդ մարզային այցի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր արդեն իսկ ստացել են լուծումներ:

Արձանագրված նոր խնդիրների լուծման ուղղությամբ ևս իրականացվելու է հետևողական աշխատանք»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031