Skip to main content

Ֆրանսիայում անտառային hրդեhների հետևանքով шյրվել է ավելի քան 42,000 հեկտար

Ֆրանսիայում հուլիսի կեսերի դրությամբ անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42 հազար հեկտար, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկումների 20 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով Եվրամիության Effis արբանյակային համակարգի տվյալներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին: 2026 թվականի հրդեհների տարածքն արդեն զգալիորեն գերազանցում է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը:

Խոշորագույն հրդեհներից մեկը մոլեգնում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ արդեն տարհանվել է մոտ 20,000 մարդ: Հրդեհի մակերեսը մոտենում է 5,000 հեկտարի:

Լանդ դեպարտամենտում հրդեհը մոտեցել է Բիսկարոս քաղաքի ծայրամասերին, ինչի հետևանքով տարհանվել է 9,000 մարդ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31