Skip to main content

Իրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին

Իրանի զինված ուժերը անցյալ գիշեր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ-ի «Շեյխ Իսա» և Հորդանանում «Ալ-Ազրաք» բազաներին՝ խոցելով վառելիքի պահեստարանները և պահեստները։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել վառելիքի պահեստներին, պահեստարաններին և սարքավորումներով մեծ անգարներին ու ամերիկյան ահաբեկչական բանակի ուժերի տեղակայման վայրերին Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում։

Գործողության ընթացքում անօդաչուներով գրոհի են ենթարկվել նաև ինքնաթիռների վերանորոգման ու սպասարկման անգարները և Հորդանանի «Ալ-Ազրաք» բազայում ամերիկյան բանակի տեղակայման վայրերը», — ասված է հայտարարությունում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31