Skip to main content

67.3 մլրդ դրամ հավելուրդ. Ֆիննախը հրապարակել է 2026 թ. առաջին կիսամյակի բյուջեի ցուցանիշները

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106.0% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 210.1 մլրդ դրամով:

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 83.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 103.6 մլրդ դրամով:

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4d5DXnL:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31