Skip to main content

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Ֆրանսիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով հրահանգել են տարհանել մարդկանց երկրի հարավ-արևմտյան ափին գտնվող Ժիրոնդի դեպարտամենտի Լեժ-Կապ Ֆերե համայնքի (Կապ Ֆերե թերակղզի) ամբողջ տարածքից։ Հարյուրավոր մարդիկ նավակներով լքում են թերակղզի, հաղորդում է BBC-ն։

Միևնույն ժամանակ, հրշեջները շարունակում են պայքարել Ժիրոնդի դեպարտամենտում մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 23-ի երեկոյան հայտարարել է, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը «շատ լարված» է, հատկապես՝ Ժիրոնդի շրջանում։

Մակրոնը նշել է, որ օգնություն է խնդրել Եվրամիությունից, և որ աջակցությունն ինքնաթիռների տեսքով շուտով կհասնի Խորվաթիայից, Պորտուգալիայից, Չեխիայից և Սլովակիայից։

Ժիրոնդի նահանգապետ Սոֆի Բրոկասը հուլիսի 24-ի առավոտյան հրահանգել է իրականացնել թերակղզուց մարդկանց տարհանման «վերջնական փուլը»։

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 23-ի Ժիրոնդի շրջանում տարհանվել է մոտ 20 հազար մարդ։

Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Ֆրանսիայի Լանդ շրջանի Բիսկարոս քաղաքի շրջակայքում, հուլիսի 23-ի կեսօրին բռնկված մեկ այլ խոշոր հրդեհ հանգեցրել է ավելի քան 23 հազար մարդու տարհանման։

Հուլիսի 21-ին Սաումոսում սկսված հրդեհը շարունակվել է գիշերը՝ այրելով 8700 հեկտար տարածք։

Տեղեկություններ են հաղորդվել Բորդոյի օդանավակայանի մոտ բռնկված հրդեհը մարելիս երկու հրշեջի զոհվելու մասին։

Միևնույն ժամանակ, Իսպանիայի կառավարությունն ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ մայրաքաղաք Մադրիդի մոտակայքում գտնվող մի քանի շրջանում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031