Skip to main content

Իրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանին ուղղված աջակցության և զորակցության հայտարարություններով, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նշել է նաև․

«Նրանք ընդգծում են, որ Իրանի քաղաքացի հանդիսացող երկու խարդախ գործարարների շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է ստվերի հայ-իրանական դարավոր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները։

Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համոզմամբ՝ անհատների գործողությունները չեն կարող վտանգի տակ դնել այն ամուր կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Հայաստանի և Իրանի միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու մարդկային մակարդակներում»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031